Հայ գեղասահորդները նվաճել են արծաթե մեդալներ

Jan 14, 2016 Comments Off on Հայ գեղասահորդները նվաճել են արծաթե մեդալներ

Լեհաստանի Տորուն քաղաքում անցկացված գեղասահքի Mentor Nestle Nesquik Torun Cup-2016 միջազգային ավանդական մրցաշարում արծաթե մեդալներ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը (Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Սամվել Հայրապետյան) եւ Անաստասիա Գալուստյանը (Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Գեորգի Գալուստյան): Մրցաշարին մասնակցել են 14 երկրների 19 գեղասահորդուհիներ եւ 7 երկրների 9 գեղասահորդներ:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: