Թուրքիայում զբոսաշրջությունը վտանգի եզրին է

Jan 14, 2016 Comments Off on Թուրքիայում զբոսաշրջությունը վտանգի եզրին է

Թուրքիայում զբոսաշրջությունը կորցրել է իր հիմնական հաճախորդներին. Սու-24-ի միջադեպից հետո այն զրկվել է ռուս ճանապարհորդներից, իսկ այժմ` Ստամբուլի ահաբեկչական գործողություններից հետո, ուղեւորություններից հրաժարվում են նաեւ գերմանացիները:

Հետեւանքները աղետալի կլինեն երկրի տնտեսության համար,   գրում է Die Zeit-ը:

ԳԴՀ-ի ԱԳՆ-ն ճանապարհորդներին խորհուրդ է տվել Թուրքիայում «ժամանակավորապես խուսափել» հանրային վայրերում եւ զբոսաշրջային տեսարժան վայրերի մոտակայքում մարդկանց կուտակումներից:

 Միանգամայն բնական է, որ Թուրքիայում կես տարվա ընթացքում երրորդ ահաբեկչությունը կործանարար ազդեցություն է թողել երկրի զբոսաշրջային բիզնեսի վրա: «Վերջերս ահաբեկչությունը նոր չափում է ընդգրկում, որովհետեւ գնալով ավելի հաճա է ուղղվում զբոսաշրջիկների դեմ»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ համարում է Կիլից զբոսաշրջային բիզնեսի մասնագետ Մարտին Լոմանը:

Վարկանիշերի համաձայն, ԳԴՀ-ի քաղաքացիներն էին կազմում Թուրքիա ուղեւորվողների առավել նշանակալի մասը.  2014-ին ավելի քան չորս ու կես միլիոն գերմանացի է այցելել այդ երկիր:  Երկրորդ տեղում ռուսաստանցի զբոսաշրջիկներն են, սակայն թուրքական զբոսաշրջային բիզնեսը ստիպված եղավ նրանց հրաժեշտ տալ դեռեւս   2015-ին, երբ Սու-24-ը խոցելուց  հետո Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները վատացան:

Այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը լայնածավալ պատժամիջոցներ կիրառեց Անկարայի դեմ, ռուսաստանցի զբոսաշրջային օպերատորներն այլեւս դեպի Թուրքիա ուղեւորություններ չեն առաջարկում իրենց հաճախորդներին:   Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, զբոսաշրջության ինդուստրիայի համար նման միջոցները կրկնակի հետեւանքներ են ունենում. քանի որ ռուս հանգստացողների բացակայության պայմաններում բազմաթիվ հյուրանոցային համարներ դատարկ են մնում, այլ երկրների զբոսաշրջային օպերատորները սկսում են խոշոր զեղչեր պահանջել:

Անհաջողությունները, որ թափվել են թուրքական զբոսաշրջային բիզնեսի վրա, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա: Զբոսաշրջությունը թուրքական տնտեսության չափազանց կարեւոր սեկտոր է եւ օտարերկրյա տարադրամի հիմնական   աղբյուրներից մեկը», — նշում է Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության մասնագետ Մարտինա Սիմոնը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: