ՀՀ ըմբշամարտի հավաքականը տարին մեկնարկում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարով

Jan 14, 2016 Comments Off on ՀՀ ըմբշամարտի հավաքականը տարին մեկնարկում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարով

 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը տարին մեկնարկում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարով:

Հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի հունվարի 30-31-ը Թուրքիայում կայանալիք Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարին:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: