Երբ է հայտարարվում համաճարակային վիճակ. նախարարը պարզաբանեց /տեսանյութ/

Jan 15, 2016 Comments Off on Երբ է հայտարարվում համաճարակային վիճակ. նախարարը պարզաբանեց /տեսանյութ/

«Վերջին 20 օրերի ընթացքում զգալի ակտիվություն կա սուր շնչառական հիվանդությունների մասով, որը կապված է  տարածաշրջանում հիվանդությունների բարձրացումով, և  դա հայտարարված է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Բացասական դեր են խաղացել նաև  եղանակի ցուրտ լինելը և ոչ աշխատանքային օրերը»,-երեկ  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը փաստեց, որ տոնական օրերին էլ պոլիկլինիկաները աշխատել են, իսկ այս օրերին նաև աշխատելու են շաբաթ և կիրակի:

Արմեն Մուրադյանը ներկայացրեց այս պահին եղած վիճակագրական տվյալները:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա:

«Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող և բանաձևերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկ ու կես անգամ ավելի հիվանդացության շեմը գերացազնող թվի մասին, համաճարակ լինում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում»,- ասաց նա:

Արձագանքելով լրագրողի հարցին, թե  H1N1 հարուցիչի դեմ բժիշկների կողմից նշանակվող «Տամիֆլյու»  դեղամիջոցը բավականին թանկ է վաճառվում՝ 6 հազար դրամի չափով և այս օրերին դեղատներում հնարավոր էլ չէ գտնել նախարարը ասաց, որ շուտով դեղատներում կլինի այդ դեղը:

Արմեն Մուրադյանը նշեց, որ 2009 թվականից դեղը ներկրվել է Հայաստան, որևէ համապատասխան փաստաթղթում 9 հազար դրամից նվազ գին երբևէ չի եղել:

Նա նշեց, որ շուտով այդ դեղը դեղատներում կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը:

Աստղիկ Ավագյան

Մանրամասները՝ տեսանյութում:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: