Անհաջող էր.ԱԳ փոխնախարարը Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարության մասին

Jan 14, 2016 Comments Off on Անհաջող էր.ԱԳ փոխնախարարը Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարության մասին

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանն այսօր՝ հունվարի 14-ին,  կառավարության այս տարվա առաջին  նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Համայն Ռուսիո պատրիարք՝ Կիրիլի հայտարարությանը, թե Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաներ չեն ոչնչացվել:

Քոչարյանը այդ արտահայտությունը մեկ բառով որակեց՝ անհաջող:

Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դրանից հետո եղավ իրենց մամուլի խոսնակի մեկնաբանությունը, որ իբր դա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը և այլն: Ես կարծում եմ, ամեն դեպքում այդ հայտարարությունը շատ անհաջող էր»:

Լրագրողները փորձեցին ճշտել, թե դա պատահական հայտարարություն էր, թե մշակված քաղաքականություն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես ընդամենը արձանագրեցի, որ դա շատ անհաջող հայատրարություն էր: Ավելին չեմ կարող ասել»:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: