Ահաբեկչությունների շարք Ջակարտայում.կան զոհեր

Jan 14, 2016 Comments Off on Ահաբեկչությունների շարք Ջակարտայում.կան զոհեր

BBC-ն՝ հղում անելով  տեղի ոստիկանությանը հայտնում է ,որ նվազագույնը 4 մարդ է զոհվել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով՝ 3 քաղաքացիական անձ և 1 ոստիկան:

Հարձակմանը մասնակցել է նվազագույնը 14 զինյալ,հայտնել է ոստիկանությունը:

Associated Press-ի տեղեկություններով՝ 3 մահապարտներ իրենց պայթեցրել են Ջակարտայի Starbucks սրճարանում, ևս 2 զինված մարդ հարձակվել է ոստիկանների վրա նույն շրջանում, ինչի հետևանքով 1 ոստիկան է զոհվել: Ոստիկանին գնդակահարածներին հաջողվել է թաքնվել, նրան հետապնդում է ոստիկանությունը:

Ինչպես հայտնում է ինդոնեզական TVOne հեռուստաալիքը, ևս 3 պայթյուն որոտացել է Պակիստանի ու Թուրքիայի դեսպանությունների մոտ, զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հարձակումների շարքն անվանել է «ահաբեկչական ակտեր»:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: