Ծննդկանի մոտ H1N1չի հայտնաբերվել. ի՞նչից է մահացել այդ դեպքում

Jan 15, 2016 Comments Off on Ծննդկանի մոտ H1N1չի հայտնաբերվել. ի՞նչից է մահացել այդ դեպքում

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախօրեին մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարի  խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրա խոսքով՝ 28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տեւական ժամանակ ծայրահեղ ծանր էր։

«Երեկ տեղեկացրել էինք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Եվ այս փաստը բնավ չի նշանակում, թե նախարարությունն անհրաժեշտ աշխատանքներ չի տանում»,-հավելել է Անահիտ Հայթայանը:

Տեղեկացնենք, որ բնակչության շրջանում «խոզի» գրիպ ախտորոշմամբ մահերը լուրջ անհանգստություն են առաջացնում:

«Դպրոցներն ու մանկապարտեզները փակելը ելք չի, շնչադիմակ կրելու ճիշտ կուլտուրա չկա:Մինչև երբ պետք այս վիճակը շարունակվի: Երեխաս ծանր վիճակում է՝ պատվաստման տարա: Հերթեր են ահավոր, վերցրի տուն բերեցի»,-պատմեց Երևանի բնակիչ Աղավնի Խաչատրյանը, ում խոսքով տղան ընդամենը 5 տարեկան է և չի կարողանում դիմանալ հերթերին:

Նշենք, որ կնոջը դեկտեմբերի 31-ին կեսարյան հատում էին կատարել: Նրա փոքրիկն այժմ գտնվում է բժշկական կենտրոնի ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում: Ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանի խոսքով՝ երեխայի վիճակը կայուն է: Հիշեցնենք, որ երեխան ծնվել է 1 կգ 220 գր քաշով եւ 39 սմ հասակով:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: