Գյումրիում հետաքրքրվում են Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով. Վարդան Ղուկասյանին կդատե՞ն

Jan 14, 2016 Comments Off on Գյումրիում հետաքրքրվում են Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով. Վարդան Ղուկասյանին կդատե՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս Գյումրիում սկսել են հետաքրքրվել Ամենափրկիչ եկեղեցու շինարարության փողերով եւ մեղադրանքներ ուղղել Վարդան Ղուկասյանին՝ հանգանակված գումարների յուրացման հետ կապված: Զարգացումների մեկնարկը տրվել է «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ Արմեն Բադալյանի հաղորդմամբ, որը, այնքան էլ պարզ չէ՝ ավելի շատ լրագրող է, թե հասարակական գործիչ, սակայն իր հաղորդման մեջ հարցադրում է արել, որ 1995 թվականից ընթացող Ամենափրկչի վերականգնման աշխատանքները ոչ մի կերպ չեն ավարտվում, չնայած «այս տարիների ընթացքում հատկացվել է ավելի քան 3 մլն. դոլար, որով հնարավոր էր մի քանի նմանատիպ եկեղեցի կառուցել»։

Հաղորդման տրամաբանությունից դատելով՝ Վարդան Ղուկասյանի կողմից բավական լուրջ յուրացումներ կան՝ մի քանի միլիոն դոլարի, սխեման էլ բավական պարզ է եղել՝ գոյություն են ունեցել մի քանի հիմնադրամներ, որոնց փոխանցվել են պետական, համայնքային եւ մասնավոր գումարներ: Ասում են՝ Գյումրիի նախկին քաղաքապետի շրջապատում լուրջ մտահոգություն կա, թե այս անգամ ով է դատվելու Ղուկասյանի փոխարեն, ինչպես ժամանակին տարբեր գործերով դատվել են նրա թիմի երկու կարկառուն անդամներ: «Փաստեր» հաղորդաշարի թողարկմանը պատասխանել է Ղուկասյանի գրասենյակը՝ վիրավորանքներ ու սպառնալիքներ տեղալով հեղինակի հասցեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: