Թյուրիմացաբար հայտարարություն չեն անում. Լեռնիկ Ալեքսանյան

Jan 13, 2016 Comments Off on Թյուրիմացաբար հայտարարություն չեն անում. Լեռնիկ Ալեքսանյան

«Յուրաքանչյուր  հայտարարություն  ինքն   արդեն  քննարկման  առիթ  է  դառնում, և  ամեն  ասածին  հարկավոր չէ   պատասխանել: Թյուրիմացաբար  հայտարարություն  չեն  անում: Անպայման  չէ, որ  մեր  եկեղեցին  պատասխանի  այդ  հայտարարությանը»,-այսօր  «Հայելի»  ակումբում  լրագրողների  հետ հանդիպման  ժամանակ  ԱԺ  պատգամավոր  Լեռնիկ  Ալեքսանյանը այսպես   արձագանքեց   Համայն  Ռուսիո  պատրիարք  Կիրիլի   հայտարարությանը:  Իր կարծիքով` իրականում  այդ  հայտարարությունն  այնքան  մեծ  նշանակություն  չունի,  որ    դրան  ի պատասխան  հանդես գա Հայ  Առաքելական  Եկեղեցին :

Լեռնիկ  Ալեքսանանը  գտնում է, որ   պետք  է  հեռու  մնանք  կրոնական  հակամարտություններից  և  փորձենք  դասեր  քաղել  մեր  պատմությունից` պնդելով, որ Հայաստանի  համար  շատ  վտանգավոր  է  կրոնական  հակամարտության  մեջ  մտնել: «Եթե  ուզում  ես  պատերազմ  չլինի,  ուրեմն  պետք  է  նախապատրաստվես: Իհարկե,  ռազմաբազաների  զինումը  այնքան  էլ  լավ  չէ,  սակայն,  պետք է  հասկանանք,  որ  մենք  արդեն  պատերազմի մեջ  ենք»,-հիշեցրեց  Լեռնիկ  Ալեքսանյանը և խոսքն ամփոփելով հավելեց, որ այս  պահին  մենք  բացի  սահմանները  զինելուց  այլ  տարբերակ  չունենք, քանի -որ  բացի  Թուրքիայից  ադրբեջանական  ժողովուրդը  ևս  հոգեբանորեն  պատրաստվում  է,  որ  կարող  է  պատերազմ  լինել:

 

 

Լուսինե  Միքաելյան

 

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: