Կիրիլն ինքը պետք է հայտարարությամբ հանդես գա. Մկրտիչ Մինասյան

Jan 13, 2016 Comments Off on Կիրիլն ինքը պետք է հայտարարությամբ հանդես գա. Մկրտիչ Մինասյան

 «Կուսակցությունում  այդպիսի  որոշում  չի եղել  հրաժարականի  շուրջ   և  հնարավոր է` ինքը  իր գործունեության  ընթացքում  որոշակի հարցերի լուծումից  դժգոհ  է,  կամ  բավարարված  չէ  և   դրա  համար  էլ որոշել է  հրաժարական  տալ»,- այս կերպ մեկնաբանեց  նախկին  Մարդու  Իրավունքների  պաշտպան  Կարեն  Անդրեասյանի  հրաժարականը ԱԺ  պատգամավոր  Մկրտիչ   Մինասյանն այսօր  «Հայելի»  ակումբում: Բանախոսը  գտնում է, որ  հրաժարականներին  չպետք  է  բուռն  արձագանքել. դա  սովորական  երևույթ  է:

Պատգամավորը ասուլիսի ընթացքում խոսեց նաև Հայաստանում գործող ռազմաբազանների մասին`նշելով, որ դրանց զինումը կշարունակվի:

«Ես  կարծում  եմ, որ  աշխարհաքաղաքական  գործընթացները  չեն  կարող  առանձին լինել  ռազմաքաղաքական  գործընթացներից  և  շատ  հնարավոր  է,  որ  այլ  միջոցներ  ևս  տեղակայվեն Հայաստանում: Ռուս-թուրքական  հարաբերությունների  վերջը  չեմ  տեսնում»,-նշեց  Մկրտիչ  Մինասյանը:

Բանախոսը  իրականում  թյուրիմացություն  է  համարում  Համայն  Ռուսիո  պատրիարք  Կիրիլի   ելույթը: Իրականում  նրանք  մեր  դաշնակից  պետությունն  են,  ովքեր  վաղուց  ընդունել  են  Հայոց  Ցեղասպանությունը, և  սա  չպետք  է  Հայաստանի  և  Ռուսաստանի  միջև  խնդիր  հանդիսանա:

«Կիրիլն ինքը  պետք  է  հայտարարությամբ  հանդես  գա, քանի -որ,  իմ  կարծիքով, դա  ևս    թյուրիմացություն  է,  որը  չպետք  է  լիներ: Այդ  երկիրը  մեր  բարեկամն է, անվտանգության  երաշխավորը  և այդ  վրիպումը  չպետք  է  խնդիր  հանդիսանա  երկու  պետությունների  միջև»,-ասաց  ԱԺ  պատգամավորը:

 

 

Լուսինե  Միքաելյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: