Լակոտի տեղ դրեց մի ամբողջ պետություն. Արշակ Սադոյան

Jan 13, 2016 Comments Off on Լակոտի տեղ դրեց մի ամբողջ պետություն. Արշակ Սադոյան

«Շատ ծիծաղելի, շատ անհարմար վիճակի մեջ գցեց Կիրիլն իրեն, լակոտի տեղ դրեց մի ամբողջ պետության, ո՞նց կարելի էր հարյուրամյա տարեդարձի այս ընթացքում նման  բան ասել, առավել ևս այն դեպքում, երբ հայերը հանուն քրիստոնյա Ռուսաստանի հիմարաբար նահատակվեցին»,-այսօր  «Հայելի» ակումբում  լագրողների  հետ  հանդիպման  ժամանակ  իր  վրդովմունքը  հայտնեց  ԱԺ  նախկին  պատգամավոր, Հանրային  Խորհրդի  անդամ  Արշակ  Սադոյանը Համայն  Ռուսիո  պատրիարք  Կիրիլի հարցազրույցի  վերաբերյալ: Արշակ  Սադոյանի  կարծիքով`այս  հայտարարության  հիմնական  նպատակն  այն  է,  որ   ռուս-թուրքական  հարաբերությունների  սրումը  կանխվի:

«Ռուսական  ռազմաբազանների  զինումը  դրական  չեմ  համարում,  քանի  որ  դա նոր եղեռնի  նախապատրաստում  է»,-հայտարարեց  բանախոսը:

Անդրադառնալով նաև  նախկին  Մարդու  Իրավունքների  պաշտպան  Կարեն  Անդրեասյանի  հրաժարականին` վերջինս նշեց, որ համոզված է` Հանրապետական  Կուսակցությունում  պաշտոնական  քննարկում  չի  եղել,  սակայն  դա  չի  նշանակում, որ  անհատները  այնքան  հզորություն  չունեն,  որ  իրենց  որոշումները  քննարկումներից  առավել  լինեն: «Ոչ  ոք  Հայաստանում  անհիմն  հրաժարական  չի  տալիս  և  դրանք  կարող  են  կապված  լինել  հարաբերությունների  հետ: Բնականաբար, մի  քանի  անձի  կպելա  ՝  նրանք  էլ  հեղինակավոր  են  եղել,  խնդիրներ  են  առաջացել  և  հրաժարական է  տվել», -իր  կարծիքը  հայտնեց   ԱԺ  նախկին  պատգամավոր:

 

Լուսինե  Միքաելյան

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: