Ռուսական շահերից՝ պետական դավաճանություն. Վարդան Խաչատրյան

Jan 13, 2016 Comments Off on Ռուսական շահերից՝ պետական դավաճանություն. Վարդան Խաչատրյան

Սուրբ Ծննդյան հարցազրույցում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարություն, թե Թուրքիայում Քրիստոնյաներ չեն ոչնչացվել, վրդովմունք էր առաջացրել Հայաստանում:
«Այն, որ Համայն Ռուսիո պատրիարքը վրիպել է, դա ոչ ոք չի ժխտում:Այստեղ շոշափվել էր արևմուտքի տեսակետը, և նա դա էր հայտնում:Ոչ մի քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, քանի որ ներկայիս Հայաստանը Ռուսաստանի համար կարևորգույն դաշնակից է, և այսպիսի արտահայտություն Հայաստանի դեմ ոչ ոք չի հայտնի»,-իր կարծիքը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունի և նա չի փորձի իր դաշնակցին վնասել: Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան, և ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հիմնական ռազմական գործողությունները իրականացվելու են Հայաստանում:
« Երբ Հռոմի Պապը հայտարարում է, որ եթե շարունակվի այս իրավիճակը, ապա սա վերջին խաղաղ Նոր Տարին կլինի, այս պայմաններում հնարավոր չէ`Ռուսաստանից Հայաստանի դեմ որևէ հակաքայլի ականատես լինել:Դա նշանակում է ռուսական շահերից`պետական դավաճանություն, իսկ դա չի կարող լինել»,-նշեց բանախոսը:
Վարդան Խաչատրյանն անդրադարձավ նաև Ավետիսյանների ընտանիքի սպանության դատավարությանը`նշելով, որ ինքը միանշանակ գտնում է, որ Վալերի Պերմյակովը պետք է մահապատժի դատապարտվի. «Պետք է մորատորիում հայտարարվեր այդ գործով և մահապատիժ իրականացվեր:Նա անմեղսունակ չի եղել և նրան չպետք է պահենք՝ այլ պետք է գնդակահարենք»,-վերջում հավելեց Վարդան Խաչատրյանը:

Լ. Միքաելյան

Ասուլիս, Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: