Ցմահ նախագահ`Տաջիկստանում

Jan 13, 2016 Comments Off on Ցմահ նախագահ`Տաջիկստանում

Տաջիկստանի խորհրդարանը քննարկում է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին ցմահ պետության նախագահ դարձնել:

Գործող Սահմանադրությամբ նույն անձը 2 անգամ անընդմեջ չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը, սակայն օրինագծի հեղինակներն առաջարկում են գործող օրենքում հոդված ավելացնել, որի համաձայն՝ այդ սահմանափակումները չեն վերաբերում ազգի առաջնորդին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Եթե լրացումները հաստատվեն, Ռահմոնը կարող է իր թեկնածությունն առաջադրել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: