Իշխանությունները հաշվի կնստեն միջազգային կառույցների հետ.փաստում է

Jan 14, 2016 Comments Off on Իշխանությունները հաշվի կնստեն միջազգային կառույցների հետ.փաստում է

«Նմանատիպ որևէ դեպք չի բացահայտվել: Սյուզիին ծեծի ենթարկողները ևս չեն բացահայտվի, քանի որ ծեծողները ոստիկանների հովանավորության տակ են գտնվում, և նրանց կողմից պաշպանված են»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանից եկած ակտիվիստ Սյուզի Գևորգյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքին ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը տեղեկացրեց, որ ակտիվիստներ Գևորգ Սաֆարյանի և Սյուզի Գևորգյանի դեպքերին անդրադարձել են նաև միջազգային կառույցները: Մասնավորապես Գևորգ Սաֆարյանի հարցով «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը համարում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական ակտիվիստին, ով ձերբակալվել է 2016 թվականի հունվարի 1-ին ձմեռ պապի գլխարկով իրազեկում անելու  ընթացքում:

Սանասարյանը փաստում  է. «Իշխանությունները միջազգային կառույցների հետ հաշվի կնստեն միայն այն դեպքում, երբ ժողովուրդը դուրս գա փողոց: Ամանորյա տոների պատճառով մարդիկ անուշադրության մատնեցին երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Դատարանի առաջ, երբ պահանջում էինք ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին, այնքան մարդ պետք է այնտեղ հավաքվեր, որ կարողանային փակել փողոցը և հասնել նրան, որ դատարանի դահլիճից Գևորգին ազատ արձակեին»:

Սանասարյանը ընդգծում է, որ ինքը զրուցել է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ , որոնք նշել են  ազդեցությունը կլինի այն դեպքում, երբ քաղաքացիական անհնազանդություն լինի:

Դավիթ Սանասարյանը դեկտեմբերի 31-ի կատարվածը որակավորում է, որպես «քուչի կռիվ»: Նա փաստում է, որ հրեշտակների գումարտակը իրականում դաժան ու քինախնդիր մարդու տեսակներից է հավաքված:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: