ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային

Jan 13, 2016 Comments Off on ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտել է քրդական «Դեմոկրատական հասարակություն կուսակցությունը» (DTP) փակելու կապակցությամբ հարուցված դատական գործի համար: Թուրքական DemokratHaber կայքի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ կազմակերպության իրավունքները խախտած Թուրքիայի կառավարությունը պարտավոր է 74 հազար 500 եվրո նյութական և բարոյական փոխհատուցում կատարել DTP-ին: Նշվում է, որ թուրքական կառավարությունը խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների համաձայնագրի 11-րդ հոդվածը, այն է` DTP-ի կազմակերպվելու ազատության իրավունքը, ինչով փորձ է արել վերացնել կուսակցության համախանախագահներ Ահմեթ Թուրքի և Այսել Թուղլուքի պատգամավորական մանդատները: ՄԻԵԴ վճռով Թուրքիան պետք է Թուղլուքին և Թուրքին 30-ական հազար եվրո, իսկ DTP-ի անդամ Ահմեթ Ային՝ 7.5 հազար եվրո փոխհատուցում տրամադրի և վճարի դատավարական ծախսերը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: