Խոշոր ավտովթար Երևանում

Jan 13, 2016 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում

Հունվարի 13-ին, ժամը 06.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Ագաթանգեղոս փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ (տուժածներ չկան). ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Լուսավորիչ փողոցի թիվ 4/2 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 ZD 171 (վարորդը բացակայում է) և «Prado» մակնիշի 97 UA 999 պետհամարանիշներով (վարորդ՝ Վ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

9a7f531f6b729b1f0418de5bc4257f46

 

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: