Գերմանիայում հարձակվել են փախստականների վրա

Jan 13, 2016 Comments Off on Գերմանիայում հարձակվել են փախստականների վրա

Գերմանիայի Ադելսխայմ քաղաքում բնակվող լեհերի խումբը հունվարի 10-ի երեկոյան ներխուժել է փախստականների կենտրոն և ծեծկռտուք սկսել, որի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Rhein-Neckar Zeitung գերմանական պարբերականը:

Անկարգությունների հետ կապված կենտրոն է ժամանել ոստիկանությունը` դեպքի վայրում ձերբակալելով 5 լեհերի` 22-43 տարեկան: Նշվում է, որ տղամարդիկ դանակներ են ունեցել և ոչ սթափ վիճակում գտնվել: Գործի առթիվ հետաքննություն է հարուցվել:

Նշվում է, որ լեհ ներգաղթյալներն ապրում են փախստականների համար նախատեսված կենտրոնի մերձակայքում: Պատճառը փախստականների` փողոց նետած աղբն է:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: