Լարվել են Գևորգ Կոստանյանի եւ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները

Jan 13, 2016 Comments Off on Լարվել են Գևորգ Կոստանյանի եւ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկութւուններով՝ առանձնակի լարվել են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա տեղակալ, Երեւանի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները։ Ասում են, թե վերջինս տարեվերջին մեկնել է արձակուրդ, եւ դատախազությունում սպասում էին, որ այլեւս չի վերադառնա, սակայն եկել է, թեեւ ապագան մշուշոտ է։ Մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանը մեկուսացրել է իր ախոյանին՝ այլեւս որեւէ գործ չի մակագրում։

Դատախազի տեղակալն այնքան է նեղսրտել, որ հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, փորձել է դարդերը պատմել իր վաղեմի հովանավորին։ Բադալյանի պաշտոնանկության մասին վաղուցվանից է խոսվում, դրա համար Կոստանյանը հող էր նախապատրաստել նրա թիմի մի շարք ներկայացուցիչների պաշտոնանկությունների միջոցով։ Ամենաաղմկահարույցն ավագ դատախազ, նախկինում Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանի պաշտոնանկությունն էր՝ «սեփական դիմումի համաձայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: