Ռուսաստանի քաղաքականությունը վտանգավոր է. Էրդողան

Jan 12, 2016 Comments Off on Ռուսաստանի քաղաքականությունը վտանգավոր է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում, որ Ռուսաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում կարող է վտանգավոր լինել ամբողջ աշխարհի համար:
Interfax-ի փոխանցմամբ՝ Էրդողանը մասնավորապես ասել է, որ «այժմ Ռուսաստանի բռնած վտանգավոր կուրսը մեծ խնդիր է ներկայացնում ոչ միայն հենց Ռուսաստանի և տարածաշրջանի համար, այլև ամբողջ աշխարհի»:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի ու Սիրիայի հարցում խնդիրներ են ստեղծել Թուրքիա – Ռուսաստան հարաբերություններում: Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանը նաև չի պայքարում «Իսլամական պետության» դեմ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: