Սպանությունը բացահայտվեց

Jan 12, 2016 Comments Off on Սպանությունը բացահայտվեց

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության  Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Օվոյանի մահվան հանգամանքները, և նրան սպանելու  կասկածանքով այսօր ձերբակալվել է 1974թ. ծնված Արաքսյա Սուքիասյանը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից։

 

Ա. Օվոյանի դին հայտնաբերվել է  2016 թվականի հունվարի 11-ին` իր բնակարանում` կտրած-ծակած վնասվածքով։ Նախաքննությունը շարունակվում է:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: