Թրամփի արտահայտությունները «Քարդաշյանի էֆեկտն» ունեն. Ջոն Մակքեյն

Jan 12, 2016 Comments Off on Թրամփի արտահայտությունները «Քարդաշյանի էֆեկտն» ունեն. Ջոն Մակքեյն

Սենատոր Ջոն Մակքեյնը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի` նախագահի թեկնածությունում հանրաճանաչության աճը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Թրամփի արտահայտությունները «դիպել են ամերիկացիների հոգու լարերին»` նրանց հուզական արձագանքի դրդելով:

«Մասնակիորեն, դա «Քարդաշյանի էֆեկտն է», շատ բաների խառնուրդ»,- հայտարարել է Մակքեյնը:

«Քարդաշյանի էֆեկտ» են անվանում հայտնիների հանրաճանաչության աճը, որոնք տաղանդ չունեն և ոչինչ չեն ստեղծում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: