Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվն ավելանում է

Jan 12, 2016 Comments Off on Ստամբուլի ահաբեկչության զոհերի թիվն ավելանում է

Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Ստամբուլում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է մեկով և հասել է 11-ի։ Նրանցից 9-ը Գերմանիայի, իսկ 2-ը՝ Հարավային Կորեայի քաղաքացիներ։

Ընդգծվում է, որ պայթյունի պահին տվյալ հատվածով անցել է գերմանացի զբոսաշրջիկների խումբը՝ բաղկացած 33 մարդուց։ Նրանք Ստամբուլ էին ժամանել երեկ և պետք է այն լքեին վաղը։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչությունն իրականացրել է ԴԱԻՇ-ը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: