Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց հողատարածք կտրամադրվի

Jan 12, 2016 Comments Off on Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց հողատարածք կտրամադրվի

Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը` սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավանում մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:

«ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված տարածքը չի օգտագործվում, համայնքը մշակույթի կենտրոն չունի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատարաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.508 հա (ծածկագիր 0007-0146) հողամասից 0.4 հա տարածքը եկեղեցուն հանձնելու դեպքում կառուցել մշակույթի կենտրոն»,- նշված է հիմնավորման մեջ:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: