Ստոլտենբերգը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը

Jan 12, 2016 Comments Off on Ստոլտենբերգը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը դատապարտել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Այդ մասին ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ:

«Ես վճռականապես դատապարտում եմ այսօրվա դաժան ահաբեկչությունը՝  Ստամբուլի զբոսաշրջային շրջանում: Չի կարող լինել որևէ արդարացում՝ նման հարձակումների համար: ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները միասնական են՝ ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ»,-ասել է նա:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: