35 ամյա կին է մահացել «խոզի» գրիպից

Jan 17, 2016 Comments Off on 35 ամյա կին է մահացել «խոզի» գրիպից

«Խոզի» գրիպից ևս մեկ մարդ է մահացել: Այս մասին Հայելի.am-ին  տեղեկացրին մահացողի հարևանները:Մահացողը 35-ամյա կին է, ով հղի չի եղել:Մեր զրուցակիցը նշեց, որ դեպքը ահավոր ծանր է ու երիտասարդ կնոջ հետ շփված մարդիկ խուճապի մեջ են:

«Դեռ հստակ չեն կարող ասել H1N1 վիրուսից է կինը մահացել թե ոչ: Մենք հաստատում ենք, որ նման դեպք է գրանցվել, բայց այլ մանրամասներ հայտնել չենք կարող: Ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների աղջիկը նաև շաքարային դիաբետ է ունեցել»,-մեզ հետ զրույցում հայտնեց նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը:

Մահացած կինը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից է:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանը գտնվում է սուր շնչառական հիվանդությունների կիզակետում: Սա գրիպից մահվան արդեն 7-րդ դեպքն է:

Դեռ երեկ հայտնել էինք, որ ՀՀ-ում վերակենդանացման բաժանմունքներում  77 հիվանդներ կան, որոնցից 11-ը միացված են արհեստական շնչառական սարքին, նրանցից 4-ի մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։

Աստղիկ Ավագյան

 

Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: