Կդիմե՞ն էթիկայի հարցերով հանձնաժողով ընդդեմ Շուշան Պետրոսյանի

Jan 12, 2016 Comments Off on Կդիմե՞ն էթիկայի հարցերով հանձնաժողով ընդդեմ Շուշան Պետրոսյանի

«Հրապարակ». «Արդյո՞ք Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը կարող է հիմք հանդիսանալ էթիկայի հանձնաժողովում քննարկում սկսելու համար, հետաքրքրվեցինք էթիկայի հարցերով հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից։ «Ինձ թվում է՝ դիմում գրելն ավելի ճիշտ է։ Դժվարանում եմ ասել, որովհետեւ ֆեյսբուքյան նույն գրառումներում ինձ խոսք են տվել ոտքերս պոկել… որ իմանաս՝ ինչ է նշանակում առաջարկել աղջիկները բանակում ծառայեն։ Հիմա ես այդ մարդուն ի՞նչ անեմ, ես դժվարանում եմ ասել, որովհետեւ Ֆեյսբուքը բաց դաշտ է, էթիկայի հանձնաժողովի խնդիր չեմ կարող ասել կդառնա, թե ոչ։ Բայց համարում եմ, որ մինչեւ այդ դիմումը չլինի, մենք չենք իմանա՝ դրա իմաստը կա քննարկելու, թե՞ ոչ, եթե նայում ենք ֆեյսբուքյան ոլորտին, դժվարանում եմ խնդիր դնել։ Այնուամենայնիվ, ինքը պատգամավոր է եւ ցանկացած հանրային վայրում ինքը պետք է ունենա համապատասխան վարք։ Լավ կլիներ, որ դիմեին էթիկայի հանձնաժողով»։ Խոսքն այն մասին է, որ Գայանե Շահինյանը դիմում գրի էթիկայի հանձնաժողովին։ Մեր այն հարցին, թե արդյոք Առաքել Մովսիսյանի նախադեպը եւ այն, որ պատգամավորն անպատիժ մնաց, հետեւանք չէ՞, որ նման դեպքերը շարունակություն ունենան, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Էթիկայի հանձնաժողովն իր օրենքների սահմաններում, իր աշխատանքային կանոնակարգի սահմաններում արել է այն, ինչ կարող էր անել, դրանից ավելի լիազորություններ մենք չունենք։ Դրանից հետո գնում է դատական համակարգ, ինչքան գիտեմ, դատական համակարգում դիմումներ եղել են։ Մենք էթիկայի հանձնաժողովում քննարկել ենք հարցը եւ ճանաչել ենք, որ խախտվել են էթիկայի կանոնները՝ համաձայն իր պատգամավոր լինելուն։ Համարում եմ, որ ապագայում այդ կանոնները պետք է խստացնել, բայց մինչեւ հիմա կանոնակարգով որքան հնարավոր է, դա էլ արել ենք։ Եվ ինչքան շատ դիմումներ լինեն, այդքան դեպքերը կբացահայտվեն։ Ինքը մի կառույց է, որ ձեւավորվել է, եթե դիմումներ չլինեն, պրակտիկա էլ չի ձեւավորվելու։ Դրա համար տեղին-անտեղին, նույնիսկ այն դիմումները, որոնք եղել են եւ քննվել են, վարույթ ընդունվելու համար չեն եղել, առնվազն ինքը պրակտիկա է։ Բացի այդ, ֆեյսբուքյան տիրույթում մարդիկ հազարավոր բաներ են գրում, քննարկումներ կան, թե չի կարելի այդ դաշտը տանել այլ տեղ քննարկել, որովհետեւ այն թաց դաշտ է։ Բայց մի մոռացեք, որ ի վերջո այնտեղ կան օգտատերեր, որոնք ունեն կարգավիճակ, այդ կարգավիճակը պետք է ամեն տեղ պահել»:

 

Մանրամասները `«Հրապարակ» թերթի համարում

Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: