Երևանում մեքենայի մեջ հայտնաբերվել է դի

Jan 12, 2016 Comments Off on Երևանում մեքենայի մեջ հայտնաբերվել է դի

Հունվարի 9-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 01 խումբը կանչով մեկնել է Արգիշտիի փողոցի 2 հասցեի մոտ, որտեղ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դիակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին, Երևանի Արգիշտիի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հանկարծամահ է եղել 1942 թ. ծնված Հակոբ Եմենջյանը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: