ԱՄՆ-ն աշխատում է բոլոր կողմերի հետ. Քերի

Jan 12, 2016 Comments Off on ԱՄՆ-ն աշխատում է բոլոր կողմերի հետ. Քերի

ԱՄՆ-ը համագործակցում է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որպեսզի ապահովի Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու գործընթացը: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ պատասխանելով պաշտոնական այցով Վաշինգտոն ժամանած Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդի հետ հանդիպման ժամանակ լրագրողների հնչեցրած հարցերին, գրում է tass.ru-ն:

«Մեզ անհրաժեշտ է մուտք ունենալ Սիրիայի այն բնակավայրերը, որտեղ, ՄԱԿ-ի տվյալներով, բնակիչները մահանում են սովից, մասնավորապես՝ Մադայա քաղաք: Մենք այդ հարցը դրել ենք բոլոր շահագրգիռ կողմերի առջև»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: