Սա ավելին է, ինչի մասին ես երազում էի մանուկ հասակում

Jan 12, 2016 Comments Off on Սա ավելին է, ինչի մասին ես երազում էի մանուկ հասակում

Ցյուրիխում ավարտվեց «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացին իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ է նվաճում «Ոսկե Գնդակ»-ը:

«Սա շատ յուրահատուկ պահ է ինձ համար: Այն անհավանական է, քանի որ այս մրցանակը թվով 5-րդն էր ինձ համար: Այն ավելին է, ինչի մասին ես երազում էի մանուկ հասակում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Շնորհակալություն իմ թիմակիցներին, քանի որ ես չէի կարող նվաճել այս տիտղոսն առանց իրենց օգնության»,- հայտարարել է արգենտինացին:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: