Արմեն Երիցյանի «սթրեսները»

Jan 12, 2016 Comments Off on Արմեն Երիցյանի «սթրեսները»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջին ժամակահատվածում լարվել են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի եւ ՀՀ մարզպետների հարաբերությունները: Բանն այն է, որ մարզպետները վերջին ժամանակահատվածում սկսել են գործել ինքնուրույն եւ իրենց որոշումների մասին տեղեկացնել միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առանց Երիցյանի գիտության:

Դա ավելի ակնհայտ է դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, երբ մարզպետները Արմեն Երիցյանից գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի հետ հանդիպումից ընդամենը րոպեներ առաջ են  նրան տեղեկացրել հանդիպման մասին, ինչը նշանակում է, որ իշխանական վերնախավը Երիցյանին այլեւս համակարգի վստահելի անձ չի համարում: Դա փաստում է նաեւ այն հանգամանքը, որ վերջերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած մարզային խորհրդակցությունների ժամանակ Երիցյանին չեն հրավիրել, չնայած նա ի պաշտոնե պարտավոր էր ներկա գտնվել այն քննարկումներին, որը վերաբերում է իր ղեկավարած գերատեսչությանը:

«ՉԻ» տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի առաջացրած «սթրեսն» ու իշխանությունների արհամարհանքը թոթափելու համար Երիցյանը երկրից հեռացել էր Ամանորի տոներից տեւական ժամանակ առաջ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: