Ռուսաստանի «մեծ լավությունը» Հայաստանին

Jan 17, 2016 Comments Off on Ռուսաստանի «մեծ լավությունը» Հայաստանին

«1917 թվականից սկսած երկու դեպքով,  ռուսական զորքը հեռացավ զենքը թողնելով հայկական բանակին, այնպես էլ այս անգամ այն սպառազինությունը կթողնի հայկական բանակին»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Ես չեմ պատկերացնում, որ ՌԴ-ն կարող է ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկսել: Ոմանք Թուրքիա ասելով պատկերացնում են ենիչերներ` իրենց յաթաղաններով, բայց այսօր Թուրքիան ՆԱՏՕ-ն է, իսկ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ հաստատ չի պատերազմի»,- ընդգծեց Արշակյանը:

Ազատ Արշակյանի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները պատմական անցյալ ունեն, որոնք մրցակցում են ոչ միայն Կովկասում ու տարածաշրջանում իրենց ազդեցությունը հաստատելու համար, այլ նաև պանթյուրքիզմի տարր կա:

«Հայ լինելն ընդհանրապես աշխարհում վտանգավոր է ցանկացած երկրում և պարզվում է՝ ՀՀ-ում էլ ապահով չէ: Եթե անկառավարելի, չնախատեսված իրադրություն ստեղծվի, վտանգներ կան, քանի որ պետք է ունենանք կոմպոնենտ, պրոֆեսիոնալ, որակյալ իշխանություն, որ ծանր, հեղհեղուկ փոփոխությունների աշխարհում կարողանան հայրենիք պահել»,- փաստեց ԳԽ նախկին պատգամավորը:

ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը ևս ողջունեց ռուսական զինատեսակներով բազայի հարստացումը:

«400-ների տեղադրումը, որը օդային տարածքը ծածկել է: Մեր հարևան կոչվածը ես ասել եմ, գյուրզայի է նման, գոնե գյուրզան զգուշացում է հարձակումից առաջ, այս հարևանը չի էլ զգուշացնում»,-տեսակետ հայտնեց ընդդիմադիր գործիչը:

Եղիազարյանը շեշտեց, որ Թուրքիան արդեն ցույց է տվել իր դեմքը, որպես վատ հարևան. «Նա մտել է Իրաքի տարածք լկտիաբար, և այնտեղից դուրս չի գալիս, իբրև թե ԱՄՆ -ն հորդորում է, նաև ՆԱՏՕ-ն, որ դուրս գա, ինքն էլ դուրս չի գալիս: Բայց սա մեծ քաղաքական բլեֆի մաս է: Օրը ցերեկով մտան, Կիպրոս և ուղիղ կեսը գրավեցին, մտան Կոսովո, արկ պայթեցրեցին, բազում զոհեր եղան: Իսկ այս ամենի հետ մեկտեղ Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում, դատապարտում է, որ Ղրիմը Ռուսաստանը բռնազավթել է: Այդ երկրներում ոչ մի հանրաքվե չի եղել, բայց նույն Ղրիմում հանրաքվե եղավ, բայց արի տես ու սանկցիաներ են անում, այնպես որ ՀՀ-ն փոքր տարածք է և ինչ-որ ցանկանան, այն էլ կանեն»,-ասաց նա և հավելեց, թե այս զինատեսակները չափազանց կարևոր են:

«Ավելին՝ Թուրքիան սողոսկում է, և քիթը ուզում է մտցնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի Հարավային կովկասում դոմինանտ լինի, որը երբեք չի լինի, փա՛ռք Աստծո, որ Գյումրու 102 ռազմաբազան այսպես զինվում է»,-եզրափակեց Եղիազարյանը:

Աստղիկ Ավագյան

IMG_6490

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: