Համաշխարհային պատերազմ արդեն կա. քաղաքագետը մանրամասնեց /տեսանյութ/
«Համաշխարահին պատերազմ արդեն կա, բայց երրորդ համաշխարհայինն այն մոդելով, ինչ առաջին և երկրորդն էր՝ այլևս չեն լինի»,- երեկ «Հայելի» ակումբում այսպիսի համոզմունք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
Քաղաքագետը նկատում է, որ ռազմաճակատների ուղղակի բախումներ այլևս չեն լինի: «Հիմա գործ ունենք երրորդ երկրներում պատերազմող երևույթի հետ, որը համաշխարհային պատերազմ է, որովհետև մի քանի պետություններ ներգված են պատերազմում՝ Սիրիայում և Իրաքում, տարբեր այլ պատեզմներ կան՝ շիաներ-սունիներ»:
Քաղաքագետը խոսեց Սաուդիան Արաբիա-Իրան հարաբերությունների էսկալացիայից և հիմնական երկու պատճառ առանձնացրեց:
Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանության եկած նոր թագավորական ընտանիքի ճյուղի հավակնություններն են, այսինքն՝ թագավոր Սալմանը իր որդուն՝ արքայազն Մուհամադին անցկացնի հարթ և վստահ, որպեսզի այս ձևով նա հանդես գա որպես ուժեղ ռազմական լիդեր:
Երկրորդ միտումն է, որ Միացյալ Նահանգներին թույլ չտալ առավել մերձենալ Իրանի հետ: «Լարում մտցնելով ԱՄՆ-ն ստիպված կլինի իրենց կողմը վերցնել որպես երկարաժամկետ դաշնակցի»,-ընդգծեց քաղաքագետը:
Քաղաքագետը նշեց, որ թեև այս քաղաքականությունը վնասում է Սաուդյան Արաբիայի շահերին, բայց նախանշաններ, որ նպատակ կա կուրսը փոխելու՝ ինքը չի տեսնում: Քաղաքագետը Իրան-Թուրքիա հակասություններ տեսնում է, որը գնալով էլ ավելի է սրվում և որն առկա էր դեռ Սիրիական պատերազմից:
«Թուրքիան մտերիմ քաղաքական հարաբերություններ ունի Քաթարի հետ, որը լարված է Սաուդյան Արաբիայի հետ, բայց տեսնում ենք շարժ դեպի Սաուդյան Արաբիան: Թուրքան ավելի կփորձի մերձենալ»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը փաստում է, որ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը կպահպանվի:
«Ռազմական կոնֆլիկտ չի լինի, բայց սրումը կմնա: Քանի դեռ Թուրքայիում և ՌԴ-ում այս իշխանությունն է՝ կպահպանվի և նախկին հարաբերությունների կեսն անգամ չի լինի»,-նկատեց Հայկ Մարտիրոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ ՌԴ-ն ուժեղացնում է իր ռազմական դիրքը ՀՀ-ում: ՌԴ-ն Թուրքիային ուժի ցուցադրություն է անում ճիշտ այնպես ինչպես ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի տարածքի սահմանով է ցուցադրական թռիչքներ անում:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի կշարունակի պահպանել իր որդեգրած քաղաքականությունը. «Հայաստանը ցավոք այնպիսի տարածաշրջանում է, որտեղ անհնար է զերծ մնալ տարածաշրջանային պրոցեսներից: Ինչպես կներգրավենք՝ անհնար է ասել, ժամանակը ցույց կտա, բայց չներգրավել հնարվոր չէ»,-ընդգծեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աստղիկ Ավագյան