Գյումրիի տներից մեկում հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառողին

Jan 11, 2016 Comments Off on Գյումրիի տներից մեկում հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառողին

Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի Աղյուսի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Գրիշա Կ.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Խափանման միջոցը՝ կալանք:

Գրիշա Կ.-ն ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: