ԱՄՆ-ը Կորեական թերակղզի կուղարկի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը

Jan 10, 2016 Comments Off on ԱՄՆ-ը Կորեական թերակղզի կուղարկի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը

ԱՄՆ-ը կարող է Կորեական թերակղզի ուղարկել Ճապոնիայում տեղակայված «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը՝ կապված հունվարի 6-ին Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված ջրածնային ռումբի փորձարկման հետ: Այս մասին գրում է ria.ru-ն:

Ավելի վաղ Գուամ կղզու ԱՄՆ ռազմաբազայից Հարավային Կորեա է տեղափոխվել B-52 ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է կրել միջուկային զենք:

Ծրագրվում է հաջորդ ամսվա սկզբին Հարավային Կորեայում անցկացնել ամերիկա-հարավկորեական հրամանատարական զորավարժություններ, ինչը Փխենյանի կողմից դիտարկվում է որպես Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի փորձ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: