Վրաերթ Երևանում. կին վարորդը հայտարարում է, որ ինքն է վրաերթի հեղինակը

Jan 09, 2016 Comments Off on Վրաերթ Երևանում. կին վարորդը հայտարարում է, որ ինքն է վրաերթի հեղինակը

Այսօր՝ հունվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, «Mitsubishi Pajero V6» մակնիշի 33 ՕՕ 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակչուհի, 64-ամյա Սիրանուշ Սարգսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և այդ պահին նշված փողոցով անցնող շտապօգնության ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում Երևանի բնակիչ, 43-ամյա Անահիտ Կռոյանը ոստիկաններին ասում էր, որ ավտոմեքենան վարել է ինքը: Սակայն ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ մեքենան վարել է տղամարդ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այդ տեղեկությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: