Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը պարզ է

Jan 10, 2016 Comments Off on Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը պարզ է

Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:

Այս մասին Հայելի.am-ը տեղեկացավ  ՀՀ քննչական կոմիտեից:

ՔԿ-ից հայտնեցին, որ  դատաբժշկի ներկայացմամբ  թատերագետը մահը սրտային սուր անբավարարության հետևանք է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել էր  թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն թատերագետը հյուրանոցային համալիրի առանձնասենյակում միայնակ չէր եղել:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնեց,որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։

Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չէին հայտնաբերվել։

Նշանակվել էր  դատաբժշկական փորձաքննություն:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: