Մեկ շաբաթում աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել. Bloomberg

Jan 09, 2016 Comments Off on Մեկ շաբաթում աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել. Bloomberg

Bloomberg-ը  հայտնում է ,որ  2016թ. առաջին շաբաթը, որն անցած 120 տարվա կտրվածքով վատագույնն է ճանաչվել բորսայական առևտրի առումով, աշխարհի ամենահարուստ մարդկանց պատճառել է 194 մլրդ դոլարի վնաս:

Ֆոնդային բորսաներում գրանցված անկման, ինչպես նաև նավթի գների նվազման հետևանքով աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ կրել են միլիարդավոր դոլարների վնաս:

 

Bloomberg Billionaires Index-ի հաշվարկների համաձայն՝ այդ գործոնների հետևանքով 47 միլիարդատեր այս տարվա առաջին մի քանի օրում կորցրել է մոտ 1 մլրդ դոլար:

2016թ. առաջին 4 օրվա ընթացքում ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում  գրանցվել են 1897թ. ի վեր վատագույն ցուցանիշները։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: