Փոթորկի նախազգուշացում Մոսկվայում

Jan 09, 2016 Comments Off on Փոթորկի նախազգուշացում Մոսկվայում

 

Ինչպես նշում է LifeNews-ը,  Մոսկվայի իշխանությունները եղանակային վտանգի նախավերջին` «նարնջագույն» մակարդակ են հայտարարել, ինչը պայմանավորված է սաստիկ քամիներով ու բքով։

Հունվարի 9-ին քամու արագությունը կհասնի 17 մ/վրկ ցուցանիշի, սպասվում է ուժեղ ձյուն: Օդի ջերմաստիճանը կլինի -13-  -16 աստիճանի սահմաններում։

 

Նախազգուշացրել են խուսափել փողոց դուրս գալուց ու մեքենա վարելուց: Չի բացառվում, որ ժամանակավորապես կարող է խափանվել էլեկտրամատակարարումը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: