Ինչո՞ւ է դեղատներից վերացել խոզի գրիպի դեմ միակ արդյունավետ դեղամիջոց «Տամիֆլյուն»

Jan 09, 2016 Comments Off on Ինչո՞ւ է դեղատներից վերացել խոզի գրիպի դեմ միակ արդյունավետ դեղամիջոց «Տամիֆլյուն»
Հայաստանում խոզի գրիպի եւ թոքաբորբի, ըստ էության,  համաճարակ է։ Հատկապես մանկական հիվանդանոցները այլեւս դժվարանում են երեխաներ ընդունել, որոնց տեղավորում են արդեն միջանցքներում։ Ի դեպ, այս օրերին պոլիկլինիկաները եւս հրաժարվել են  տնային այցերի ուղարկել բժիշկների, պատճառաբանելով, որ չունեն անհրաժեշտ թվով  բժիշկներ, եւ առավել ակտիվ կսկսեն աշխատել հունվարի 11-ից։   Առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է հրավիրվել ստեղծված արտակարգ իրավիճակի հետ կապված եւ նախարարը հանձնարարել է ակտիվացնել պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների  աշխատանքն ու անցնել արտակարգ ռեժիմի։ Այս պահի դրությամբ ` ութ հոգի  վերակենդանացման բաժանմունքում են` արհեստական շնչառության միացված:

Հայաստանում մոլեգնող խոզի գրիպի դեմ միակ արդյունավետ դեղամիջոցը «Տամիֆլյուն» է, որը պետք է ընդունել անմիջապես՝ մինչեւ նշյալ վիրուսի բարդությունները։ Ու չնայած հայտարարվում է, որ «Տամիֆլյուն» տրամադրվում է պոլիկլինիկաներին՝ հիվանդներին անվճար տրամադրելու համար, ու նշյալ դեղամիջոցի պակաս Հայաստանում չկա, սակայն որեւէ պոլիկլինիկա անճվար «Տամիֆլյու» որեւէ հիվանդի չի տրամադրել, իսկ դեղատներից այն ընդհանրապես վերացել է։ «Տամիֆլյու» մեր լրագրողը «հայտնաբերեց» մայրաքաղաքի դեղատներից միայն մեկում՝ մեկ տուփի գինը՝ 19 հազար 800 դրամ, ինչը իրենց ոչ բոլոր հիվանդները կարող են թույլ տալ։

Նյութի աղբյուր Elq.am

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: