Այս պահին կա ութ ծանր հիվանդ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին. ԱՆ

Jan 09, 2016 Comments Off on Այս պահին կա ութ ծանր հիվանդ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությունից անմիջապես հետո Արմեն Մուրադյանը արագ արձագանքման խմբի անդամների հետ համայցեր է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նախարարին ներկայացվել է տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, առաջատար մասնագետների հետ քննարկվել է նրանց բուժման հետագա ռազմավարությունը:

«Այս պահին կա ութ հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նա հավաստիացրել է, որ բժիշկներն անում են ամեն հնարավորը հիվանդների առողջական վիճակը կայունացնելու համար:

Նա տեղեկացրել է, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների և վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:

Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից՝ Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը վաղ փուլում դիմել բժշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում:

Համայցը եզրափակվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ այցելությամբ:

Նա զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: