Ռուսաստանում բժիշկը մեկ հարվածով սպանել է հիվանդին

Jan 09, 2016 Comments Off on Ռուսաստանում բժիշկը մեկ հարվածով սպանել է հիվանդին

ՌԴ Բելգորոդ քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկը մեկ հարվածով սպանել է հիվանդին իբր բուժքրոջ նկատմամբ ոտնձգությունների համար, հայտնում է korrespondent.net-ը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին։ Տեսահսկման խցիկներն արձանագրել են՝ ինչպես է բժիշկը մտնում սենյակ, որտեղ իր գործընկերը զննելիս է եղել հիվանդին։ Բժիշկը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է հիվանդը «ձեռք տվել իր բուժքրոջը», ինչից հետո բռնել է նրան ու փորձել այլ սենյակ տանել։

Բժիշկը հարվածել է նրա գլխին, ինչից հետո հիվանդն ընկել է և դադարել կենդանության նշաններ ցույց տալ։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: