Թմրաբարոն Էլ Չապոն փորձել է կրկին փախչել բանտից

Jan 09, 2016 Comments Off on Թմրաբարոն Էլ Չապոն փորձել է կրկին փախչել բանտից

Մեքսիկայի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված փախստական թմրաբարոն Հոակին Գուսմանը՝ «Էլ Չապո», փորձել է կրկին փախչել բանտից, այս անգամ՝ կոյուղով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մեքսիկայի կառավարության տվյալներով՝ փորձն անհաջող է եղել, և Կարճլիկը փորձել է ավտոմեքենայով փախչել, ինչը նույնպես կանխվել է:

Նշվում է, որ Էլ Չապոն վերադարձվել է այն բանտ, որտեղից հուլիսին թունելով փախել էր:

Ավելի վաղ Մեքսիկայի նախագահը հայտնել էր Էլ Չապո թմրաբարոնին բռնելու մասին: Իսկ ավելի ուշ համացանցում հայտնվել են ձերբակալված թմրաբարոնի լուսանկարները:

Էլ Չապոն պատրաստվել է իր կենսագրության մասին ֆիլմ նկարահանել՝ հայտնում է TASS-ը: Մեքսիկայի գլխավոր դատախազ Արելի Գոմեսի խոսքով՝ «Սինալոա» կարտելի ղեկավարը կապվել է դերասանների և պրոդյուսերների հետ: Դա ևս հատուկ ծառայություններին հնարավորություն է տվել պարզել նրա գտնվելու վայրը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: