Հրաձգություն` Բաքվում

Jan 09, 2016 Comments Off on Հրաձգություն` Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաքում հրաձգություն է տեղի ունեցել:

Ընդդիմադիր   «Մուսաֆաթ» թերթի կայքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել շինանյութի վաճառքի  «Eurohome» կենտրոնում, որը գտնվում է Բաքվի Բինագադինյան շրջանում:

Անհայտ անձինք կրակել են  անվտանգության 31-ամյա աշխատակից Էլմար Ջանաթովի բերանի մեջ: Տուժածը ծանր վիճակում դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: