Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում լարվածության էսկալացիայի

Jan 09, 2016 Comments Off on Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում լարվածության էսկալացիայի

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում լարվածության էսկալացիայի՝ գրում է bbc.com-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում Իրանի արտգործնախարարը Սաուդյան Արաբիային մեղադրել է տարածաշրջանում ծայրահեղականներին աջակցելու և Եմենում շիա հուսիթ ապստամբների դեմ վարած, նրա խոսքով, անիմաստ պատերազմական գործողությունների մեջ:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի ենթարկեցին շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին: Այդ դեպքից հետո Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի գործողությունների դեմ բողոքի ակցիաների մեծ ալիք բարձրացավ, և Իրանը խոստացավ վրեժ լուծել շիա քարոզչի մահվան համար:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: