Պետք չէ լռության մատնել անկարգություններում ներգաղթյալների մասնակցությունը

Jan 08, 2016 Comments Off on Պետք չէ լռության մատնել անկարգություններում ներգաղթյալների մասնակցությունը

Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ ոստիկանության կողմից անթույլատրելի է լռության մատնել հանցագործների ազգությունը, ինչպես նաև այն փաստը, որ նախկինում նրանք ներգաղթյալներ կամ փախստականներ են եղել: Այս մասին նա ասել է Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցում:

«Անհիմն կասկածանքներն այնպիսի փակուղի են, ինչպիսին ազգային հանցագործների նկատմամբ տաբուն: Չպետք է լռության դավադրություն լինի, առավել ևս այն չպետք է ելնի ոստիկանությունից»,- ասել է Մեզյերը:

Ավելի վաղ, ներգաղթյալների և փախստականների կողմից Գերմանիայի քաղաքացիների վրա Ամանորի շեմին Քյոլնում, Համբուրգում և Շտուտգարտում հարձակումների շարքից հետո, տեղի ոստիկանությունը մի քանի օր չէր հաստատում այդ փաստերը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: