Կատակերգու-դերասանը վախենում է չար աչքից

Jan 09, 2016 Comments Off on Կատակերգու-դերասանը վախենում է չար աչքից

«Ֆուլ Հաուս» ժամանցային սերիալի դերասան Գարիկ Սեփխանյանը Ամանորը համարում է  ընտանեկան տոն, այդ իսկ պատճառով էլ այն դիմավորել  է կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ՝ քաղաքից դուրս:

«2015  թվականն ինձ համար եղել է հետաքրքիր իրադարձություններով և աշխատանքի բերումով ծանրաբեռնված տարի: Իհարկե ողջ տարվա ընթացքում 15 օրով արձակուրդի մեկնել եմ, բայց այդ ամենը հաշվի առնելով կասեմ, որ շատ հաջող տարի է եղել»,-մեզ հետ զրույցում ասաց Սեփխանյանը:

Դերասանի համար 2015  թվականը ձեռքբերումների տարի է եղել․«Մեր ստեղծագործական խումբը ստեղծեց մի հեռուստանախագիծ, որը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություն ունեցավ: Սա ինձ համար մեծ ձեռքբերում էր»,-նշեց նա:

Դերասանը 2016  թվականի հետ կապված շատ ծրագրեր ունի, որոնց մասին չցանկացավ բարձրաձայնել, որպեսզի չար աչքը չկպնի,բայց սպասելիքները մեծ են։

«Հուսով եմ, որ 2016 թվականին ճիշտ և արդյունավետ աշխատանքի արդյունքում ամեն ինչ լավ կլինի»,-ասաց դերասանը:

Անձնական կյանքի մասին դերասանը խոսել չի սիրում, միայն փաստում է, որ ունի լավ ընտանիք ու սիրելի կին:

Աստղիկ Ավագյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: