Ադրբեջանում Բոյուք Զիրյա կղզին անկախ պետություն հռչակվեց

Jan 08, 2016 Comments Off on Ադրբեջանում Բոյուք Զիրյա կղզին անկախ պետություն հռչակվեց

 Ադրբեջանում անկախ էնտուզիաստները Բաքվի ծովածոցի անմարդաբնակ Բոյուք Զիրյա կղզին անկախ պետություն են հռչակել:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ նոր պետությունն ունի «Նարգինի Հանրապետություն» անվանումը, իր կայքը, առայժմ չունի իր սահմանադրությունը և այնտեղ ընտրություններ չեն անցկացվել: Առայժմ պետությունը ճանաչված չէ որևէ այլ պետության կողմից, սակայն հիմնադիրները մտադիր են այդ հարցով դիմել Ադրբեջանի հարևան պետություններին:

Հիմնադիրները նշում են, որ անկախ պետություն են հռչակել Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի, նավթի գների անկման և Շենգեն վիզաներ ստանալու խնդիրի պատճառով: Նշվում է, որ պետությունը ստեղծել է ՄԱԿ-ի 1952-ի դեկտեմբերի 16 բանաձևի հիման վրա, որը ժողովուրդներին ու ազգերին ինքնորոշման իրավունք է տալիս:

Նարգինի Հանրապետությունից սոցցանցերի օգտատերերին ակտիվորեն հրավիրում են դառնալու ինքնահռչակ միկրոպետության քաղաքացիներ: Վերջիններիս խոստացվում են անվճար գազ ու էլեկտրականություն, հայտնում է Haqqin.az-ը:

Աղբյուրը նկատում է, որ սա պետք է մտահոգիչ լինի Ադրբեջանի իշխանությունների համար:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: