Նորից վատ լուր. Ի՞նչ եղանակ է սպասվում

Jan 08, 2016 Comments Off on Նորից վատ լուր. Ի՞նչ եղանակ է սպասվում
Նորից վատ լուր. Ինչ եղանակ է սպասվում: Եղանակային վայրիվերումներ. օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

Հունվարի 13-ից սկսած հանրապետություն կթափանցեն հարավ-արեւմտյան տաք օդային հոսանքներ, որից հետո օդի ջերմաստիճանի կրկին կբարձրանա: Այս մասին ասաց ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սակայն մինչ այդ` հունվարի 10-11-ը ջերմաստիճանի նվազում է սպասվում։ Առաջիկա երկու օրերի ընթացքում ողջ հանրապետությունը գտնվում է ցիկլոնի ազդեցության տակ, սպասվում է ձյուն, առանձին մարզերում տեղումներ անձրեւի տեսքով: Հունվարի 10-ից մինչեւ հունվարի 11-ը ջերմաստիճանի նվազում է սպասվում հանրապետության առանձին հատվածներում, մայրաքաղաքում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: