Փակ է Վրաստանը Ռուսաստանին միացնող ավտոճանապարհը

Jan 08, 2016 Comments Off on Փակ է Վրաստանը Ռուսաստանին միացնող ավտոճանապարհը

Ռուսաստանը Վրաստանին միացնող սահմանի հարևանությամբ գտնվող լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայր տանող ճանապարհին ավտոտրանսպորտի տեղաշարժը արգելված է ձնահոսքերի պատճառով, ասվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մլետա-Գուդաուրի ճանապարհին մի քանի ձնահոսք կա:

Համաձայն Շրջակա միջավայրի ազգային գործակալության խորհրդատվության՝ քամու ու վտանգավոր ճանապարհի պատճառով ճանապարհը փակ է Մցխեթ-Ստեպանծմինդա-Լարս ավտոմայրուղու Մլետա-Կոբի հատվածում:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: