Ինչո՞ւ դուք ներխուժեցիք Վրաստան և Ուկրաինա. Էրդողանը՝ Ռուսաստանին

Jan 08, 2016 Comments Off on Ինչո՞ւ դուք ներխուժեցիք Վրաստան և Ուկրաինա. Էրդողանը՝ Ռուսաստանին

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով ԴԱԻՇ-ի զինյալների կողմից հարձակման ժամանակ ոչնչացվել է 18 ահաբեկիչ. «Տեղի ունեցածն ապացուցում է, թե որքան ճիշտ էր Բաշիքայում ճամբար ստեղծելու մասին մեր որոշումը։ Իրադարձությունները ցույց են տվել մեր սպաների ու զինվորների պատրաստվածության բարձր մակարդակը»։

Էրդողանը կոշտ քննադատել է նաև Ռուսաստանին. «Ռուսաստանն ասում է, որ իրենց այնտեղ կանչել է Սիրիայի կառավարությունը։ Բայց չէ՞ որ Սիրիայի ներկայիս կառավարությունը լեգիտիմ չէ։ Նրանք ասում են, որ ՄԱԿ-ն իրենց համարում է լեգիտիմ։

Կարող է համարել, սակայն դուք պարտավոր չեք ժամանել ամեն տեղ, որտեղ կկանչեն։ Ինչո՞ւ դուք ներխուժեցիք Վրաստան։ Ներխուժեցիք, որովհետև այնտեղ կանչե՞լ էին ձեզ։ Այնուհետև ինչո՞ւ ներխուժեցիք Ուկրաինա, որովհետև ձեզ այնտեղ կանչե՞լ էին»։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: